Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի դերը միջազգային հարցերում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել պաշտպանել ՄԱԿ-ի դերակատարումն, ինչպես նաև վճռականորեն պահպանել կազմակերպության հեղինակությունն ու կարգավիճակը։ Նա նման հայտարարություն է արել երկուշաբթի օրը՝ ելույթ ունենալով ՄԱԿ -ում Չինաստանի օրինական տեղի վերականգնման 50-ամյակի կապակցությամբ:
«Մենք պետք է վճռականորեն պաշտպանենք ՄԱԿ -ի հեղինակությունն ու կարգավիճակը՝ միասին իրական բազմակողմանիություն իրականացնելու համար», - մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ինչպես նշել է Սի Ցզինպինը, աշխարհի բոլոր երկրները պետք է հարգանք ցուցաբերեն ՄԱԿ-ի նկատմամբ, հոգ տանեն և պաշտպանեն «այդ մեծ ընտանիքը», օգնեն ՄԱԿ-ին ավելի ակտիվ դեր ունենալ խաղաղության և մարդկային զարգացման ապահովման գործում:
Կարծիքներ