Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ 100-ից ավելի մարդ է մահացել
Առնվազն 107 մարդ է մահացել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Հաթրաս թաղամասում կրոնական միջոցառման ժամանակ:
Hindustan Times-ի հաղորդմամբ, զոհերը հիմնականում կանայք են եղել։
Ոստիկանության տվյալներով միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո։ Փրկվածներից մեկի խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կրոնական միջոցառումն ավարտվել է, և բոլորը փորձել են հեռանալ հավաքի վայրից։
Միջադեպի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Նահանգի գլխավոր նախարարը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հանձնարարել է պարզել կատարվածի պատճառը։
India Today-ի փոխանցմամբ՝ ֆինանսական օգնություն կցուցաբեվի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։
Կարծիքներ