Պարենի համաշխարհային գները հասել են 2011 թվականի հուլիսից ի վեր առավելակետային ցուցանիշին

Պարենի համաշխարհային գները հասել են 2011 թվականի հուլիսից ի վեր առավելակետային ցուցանիշին

Պարենահումքային ապրանքների համաշխարհայն գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ 3,9 տոկոսով աճել են՝ հասնելով 2011 թվականի հուլսից ի վեր առավելագույն մակարդակին: Նոյեմբերի 4-ին այս տվյալները տարածել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ)՝ ՖԱՕ-ի պարենային գների ինդեքիսի հիման վրա, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները:

Մասնավորապես, նշվում Է, որ անցյալ ամսվա համեմատությամբ 3,2 տոկոսով աճել Է հացահատիկի գների ինդեքսը՝ հիմնական արտահանող երկրներում, ներառյալ Կանադայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, բերքի նվազման պատճառով: ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսն աճում Է ավելի քան մեկ տարվա ընթացքում:

Հունիսին եւ հուլիսին արձանագրվել Է առաջին նվազումը 12 ամսվա ընթացքում, բայց օգոստոսին վերադարձել Է աճի միտումը, որը պահպանվում Է երրորդ ամիսն անընդմեջ: Ինչպես պարզաբանում են ՖԱՕ-ի մասնագետները, գները ձեւավորվում են ելնելով առաջարկի եւ պահանջակի հարաբերակցությունից, որն սկսել Է աճել համավարակի սկզբին կրճատվելուց հետո: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին պարզաբանել Է ՖԱՕ-ի ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբասիանը, Էներգակիրների եւ պարենի գերի աճի զուգակցումն անհանգստության առիթ Է ծառայում եւ կարող Է խնդիրների հանգեցնել ավելի երկարաժամկետ ապագայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում