Դեկտեմբերի 18-ից 19-ը ԱԻՆ-ում 26 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ

Դեկտեմբերի 18-ից 19-ը ԱԻՆ-ում 26 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում