Վաշինգտոնի նահանգում չորս մարդ է զոհվել հրաձգության եւ հրկիզումների հետեւանքով
Առնվազն չորս մարդ Է զոհվել եւ մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության եւ հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետեւանքով: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը՝ վկայակոչելով իշխանություններին:
Հրաձգության եւ հրկիզումների մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 25-ի առավոտյան Ֆինլի բնակավայրից: Երբ ոստիկանությունը ժամանել Է պատահարի վայր, ապա հայտնաբերել Է հրազենային վերքով տամարդու եւ երկու այրվող տուն: Տուժածին ուղարկել են հիվանդանոց: Քննիչները զոհերից մեկի մարմինը հայտնաբերել են այրված տանը:
Ըստ ոստիկանության հայտարարության՝ Ֆինլիում հրկիզումների մեջ կասկածվող անձն այնուհետեւ հրկզումներ Է սարքել Բենթոնի օկրուգի այլ շրջաններում: Մասնավորապես, Քենեւիկ քաղաքում գտել են եւս երկու մարդու մարմին: Դրանից հետո իրավապահ մամինները պարզել են հարձակվողի ավտոմոբիլի գտնվելու վայրը: Մոտենալով փոխադրամիջոցին՝ ոստիկանությունը լսել Է կրակոցներ եւ կրակ Է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Անհայտ անձին սալոնում գտել են առանց կենդանության նշանների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ