Մոսկվայում կորոնավիրուսով վարակումների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 11.1 հազարը. RT
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 1 օրում կորոնավիրուսով վարակված ևս 72 պացիենտ է մահացել:Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով մայրաքաղաքում համավարակի հսկողությամբ և մոնիթորինգով զբաղվող օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներին:
«Մոսկվայում մահացել է 72 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբի ախտորոշումը և ստացվել կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Մոսկվայում COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը կազմում է 11 136-ը:
Մեկ օր առաջ հաղորդվել էր ՌԴ մայրաքաղաքում համավարակի հետևանքով 75 մահացածի մասին:
Կարծիքներ