Լուչեսկուն համեմատել է Մեսիին ու Ռոնալդուին
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսին չի փայլում իր ֆիզիկական տվյալներով, սակայն կարողանում է ճիշտ օգտագործել իր տաղանդը:
Ինչ վերաբերում է Ռոնալուին, ապա նա սիրում է գոլեր խփել, նա ֆիզիկապես ավելի ամուր ֆուտբոլիստ է, որին այդքան էլ պետք չէ թիմակիցների աջակցությունը, նա սիրում է ամեն ինչ ինքնուրույն անել»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Կարծիքներ