Ուկրաինան ստացել է ավստրալական Bushmaster զրահափոխադրիչներ
Ուկրաինացի զինվորականները ստացել են ավստրալական Bushmaster զրահափոխադրիչներ։ Մեքենաներից մի քանիսը համալրված են ամերիկյան նռնականետերի մարտական մոդուլներով։
Նշվում է, որ զրահափոխադրիչների մի մասը ստացել է հեռակառավարվող մարտական մոդուլներ՝ Mark 19 40 մմ տրամաչափի ավտոմատ նռնականետերով։ Ավստրալիան նաև գնդացիրներով զրահափոխադրիչներ է մատակարարել:
Bushmaster-ի նախատիպը պատրաստվել է 1996 թվականին, իսկ մեքենայի զանգվածային արտադրությունը սկսվել է 2005 թվականին։ Զրահափոխադրիչի հիմնական տարբերակը ապահովում է պաշտպանություն 7,62 մմ փամփուշտներից և կարող է դիմակայել մինչև 9,5 կիլոգրամ տրոտիլ հզորությամբ ականի պայթյունին։ Մեքենան ունի 300 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ։
Զրահափոխադրիչների թերությունը ոչ բավարար անցանելիությունն է և աջ ղեկի առկայությունը։
Կարծիքներ