Թրամփը շարունակում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարաններում

Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարաններում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քանտուղար Քեյլի Մաքենանին՝ պատասխանելով դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը հաստատած ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքների մասին նախագահի արձագանքի վերաբերյալ հարցին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Նախագահ Թրամփը հրաժարվել է ընդունել Բայդենի հաղթանակը, որը պետք է ստանձնի նախագահի պաշտոնը հունվարի 20-ին:
«Նա շարունակում է դիմել դատարաններ»,-ասել է Մաքենանին, երբ նրան հարցրել են՝ ինչպես է Թրամփն արձագանքել Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքներին:
Անցած ամսվա վերջում Թրամփը հայտարարել էր, որ կհեռանա Սպիտակ տնից, եթե Ընտրիչների կոլեգիան քվեարկի Բայդենի օգտին, սակայն արդյունքում շարունակում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարանի միջոցով:
Կարծիքներ