Նորվեգիան հրաժարվել է տրամադրել դիվանագիտական իմունիտետ Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայությանը

Նորվեգիան հրաժարվել է տրամադրել դիվանագիտական իմունիտետ Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայությանը

Նորվեգիան հրաժարվել է տրամադրել դիվանագիտական իմունիտետ սաուդյան անվտանգության ծառայությանը եւ տեղեկացրել Օսլոյից հայտնի իրավապաշտպան Իյադ ալ-Բաղդադի հետ կապված միջադեպի մասին:

2018 թվականի ամռանը Սաուդյան Արաբիան խնդրել է Նորվեգիային տրամադրել դիվանագիտական իմունիտետ 10 մարդուց բաղկացած անվտանգության խմբին, որը նա ուղղել է Օսլո, սակայն Նորվագիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է՝ կասկածանքով վերաբերվելով թվին եւ մտադրություններին, հաղորդում է Dagbladet լրատվական գործակալությունը:

Հարցումն արվել էր լրագրող Ջամալ Խաշոգջիի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում սպանությունից մի քանի շաբաթ առաջ:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Dagbladet-ին, որ արգելափակել է Էր Ռիադի հարցումը, սակայն հրաժարվել ներկայացնել այլ մանրամասներ առանձին դեպքերի մասին՝ ելնելով գաղտնիության նկատառումներից:

Էր Ռիադի հարցմամբ Նորվեգիայի Անվտանգության ծառայությունը տեղեկացրել է հայտնի ակտիվիս Բաղդադիի միջադեպի մասին, որը ներկայանում էր ընդդեմ մարդու իրավունքների խախտումների Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից: Բաղդադին, որն ունի Պաղեստինի քաղաքացիություն եւ ստացել է ապաստարան նորվեգիայում, ասել է, որ, ըստ նրա, դիվանագիտական անձեռնմխելիության մասին Սաուդյան Արաբիայի հարցումը կապված էր նախագծերի հետ, որոնք նա քննարկել է Խաշոգջիի հետ: Վերջինս ժամանել էր Օսլո գրեթե այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիայի հարցումն էր կատարել, եւ հանդիպել էր Բաղդադիի հետ: «Այդ ժամանակ Սաուդյան Արաբիան ամբողջովին տարված էր Ջամալ Խաշոգջիով: Ես համոզված եմ, որ նրան հետեւել են մարդիկ, եւ ես ամբողջ ընթացքում եղել եմ նրա հետ»,-ասել է Բաղդադին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում