Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում
Հուլիսի 10-ին Սոչիում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։ Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցներն արդեն հայտնի են։
Տղամարդկանց մրցաշարում ունենք 5 շախմատիստ։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում մեր մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։
Մրցաշարում Լևոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակչից։ Նրա մրցակիցը կլինի Վահապ Սանալ և Բոբի Չենգ դիմակայության հաղթողը։
Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակչից և կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա-հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։
Հայկ Մարտիրոսյանը 1/128 եզրափակչում կմրցի զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը՝ ալժիրցի Բիլել Բելահսենեի, իսկ Շանթ Սարգսյանի մրցակիցը կլկնի վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսը։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակչում կմրցի պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ։
Կարծիքներ