Լավրովը ` Բելառուսի համար պատրաստվող «ուկրաինական սցենարի» մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Բելառուսում կան ուժեր, որոնք փորձում են հանրապետությունում «ուկրաինական սցենար» և արյունահեղություն հրահրել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
«Կարծում եմ, որ իրավիճակի կարգավորման հստակ նշանները շատ կարևոր են, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ դա բոլորին դուր չի գալիս. կան մարդիկ, որոնք ցանկանում են Բելառուսում իրադարձությունների խաղաղ ընթացքը դարձնել բռնի, արյունահեղություն հրահրել, ամեն ինչ փոխել ուկրաինական սցենարով», – ասել է Լավրովը:
Կարծիքներ