ԿԳՄՍՆ-ն հայտարարում է աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման երիտասարդական դրամաշնորհային մրցույթ

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման երիտասարդական դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ոլորտում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, դրամաշնորհային ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացումը, առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը, առաջին օգնության ցուցաբերման հմտությունների վերաբերյալ գործնական և տեսական դասընթացների և վարժանքների կազմակերպումն ու համանման նախաձեռնությունների խրախուսումը:

«Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների հետևյալ չափանիշներին.

1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ,

2) ծրագրի աշխատակազմի մասնագիտական փորձառություն (աղետների ռիսկի կառավարման, առաջին օգնության, բնակչության պաշտպանության թեմաներով ուսուցման փորձ),

3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մրցույթին հնարավոր է մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի հուլիսի 7-ը՝ ժամը 17:00-ը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում