Արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է մոտ 15 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է մոտ 15 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 4-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 14.981.960 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Նախկինում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 4.766.707 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 2.140.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 23 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 14.840.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 250.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 141.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 4.516.707 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.389.000 ՀՀ դրամ:

Ստուգումներ և դիտարկումներ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից՝
2-ը՝ ընդերքօգտագործում,
2-ը՝ արտադրություն,
1-ը՝ ջրամատակարարում։
 Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 2.600.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 28.389.870 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում