Վրաստանում կովիդ-սահմանափակումները երկարացվել են մինչեւ փետրվարի 1-ը
Վրաստանում կովիդ-սահմանափակումները երկարացվել են մինչեւ փետրվարի 1-ը: Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, փոխանցում է «Sputnik –Գրուզիան»:
«Մենք այսօր քննարկել ենք եւ որոշել մինչեւ փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների ընթացիկ ռեժիմը: Մեր խնդիրն է մինչեւ փետրվարի 1-ը մնացած 2-3 շաբաթն օգտագործել բիզնեսի հետ հաղորդակցության ակտիվացման եւ փետրվարի 1-ից ավելի անվտանգ բացմանը նախապատրաստվելու համար, նույնիսկ առեւտրի եւ հանրային տրանսպորտի երթեւեկության վերսկսման համար»,- նշել է Թուրնավան Համակարգող խորհրդի ճեպազրույցում:
Կարծիքներ