COVID-19-ով հիվանդների երեք քառորդը երկարատեւ ախտանիշների եւ բարդությունների է բախվում. հետազոտություն

COVID-19-ով հիվանդների երեք քառորդը երկարատեւ ախտանիշների եւ բարդությունների է բախվում. հետազոտություն

COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդների երեք քառորդը երկարատեւ ախտանիշների եւ հիվանդության պատճառած բարդությունների է բախվում: Այս մասին հաղորդվում է չինացի բժիշկների հետազոտության մեջ, որը հրապարակվել է ​​The Lancet գիտական ամսագրում:

Հետազոտության հեղինակները ստուգել են Ուհանի Ցզին Ին Թանի հիվանդանոցից հունվարի 7-ից մայիսի 29-ը դուրս գրված 1733 հիվանդի տվյալները եւ հայտնաբերել են COVID-19-ի գլխավոր ազդեցությունը: Հարկ է նշել, որ հետազոտությանը մասնակցել են միայն նրանք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեին, նրանց 75 տոկոսը լրացուցիչ թթվածնի կարիք են ունեցել, սակայն թոքերի արհեստական օդափոխության սարքերին չեն միացվել:

Հետազոտողների խոսքով` հիվանդությունից հետո տեւական ժամանակ հիվանդների 63 տոկոսը դժգոհել է հոգնածությունից կամ մկանների թուլությունից: 26 տոկոսը խոսել է քնի հետ կապված խնդիրների մասին, 23 տոկոսը` անհանգստության կամ դեպրեսիայի:

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Սթիվեն Դիքսը, ով ղեկավարում է կորոնավիրուսի երկարատեւ ախտանիշների հետազոտոթյունը, նշել է, որ այսպիս տեմպերն ավելի բարձր են, քան սպասում էին փորձագետները:

«Կարեւոր է, որ բարդությունների որեւէ կոնկրետ զարգացում չկա, կա ընդամենը մի քանի արդյունք. հոգեկան առողջության, թոքերի, կյանքի որակի հետ կապված խնդիրներ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում