Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Գնել Սանոսյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության ընթացքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան։

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում ավելի ջերմ ու եղբայրական են դարձել, և ինքն իր աշխատանքի ընթացքում նպաստելու է առկա հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները։

Քննարկվել են նաև տարածաշրջանային, ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում