Սեփական տրանսպորտային միջոց չունեցող արցախցիները կցուցակագրվեն. տեղեկատվական շտաբ
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ