Դոնեցկի մարզում դեռահասը բռնաբարել է աղջկան և տեսանյութ տեղադրել համացանցում

Դոնեցկի մարզում դեռահասը բռնաբարել է աղջկան և տեսանյութ տեղադրել համացանցում

Դոնեցկի մարզում ութերորդ դասարանցին բռնաբարել է 12-ամյա աղջկան և սոցցանցերում հրապարակել բուլինգի տեսանյութ։ Այս մասին հայտնում է Դոնեցկի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը, հայտնում է Կորրեսպոնդենտը։Այս մասին տեղեկացնում է shantnews.am-ը:

Կոնստանտինովկայի մի բնակչուհի դիմել է ոստիկանություն՝ իր դստեր բռնաբարության մասին հաղորդումով։ Նա հայտնել է, որ աղջկան բռնաբարել են օգոստոսի 29-ին լքված դպրոցի տարածքում։

Ոստիկանները պարզել են բռնաբարողի ինքնությունը, նա տեղի 13-ամյա բնակիչ էր։

Հանցագործությունը որակվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 4-րդ մասով` բռնաբարություն, որը կատարվել է 14 տարեկանից ցածր անձի նկատմամբ: Գործի նյութերին կցվում է հանցագործի կողմից նկարահանված բռնության տեսագրությունը։ Նախապատրաստվում է քրեական գործը դատարան ուղարկելու ընթացքը, որը կորոշի անչափահաս կասկածյալի հետագա ճակատագիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում