Լիբանանում անիվներ և ձեթի անբարներ են այրվում

Լիբանանում անիվներ և ձեթի անբարներ են այրվում

Լիբանանում գտնվող մեր հայրենակիցը Freenews.am-ին հաղորդեց, որ նախնական տվյալներով՝ Լիբանանում անիվներ և ձեթի անբարներ են այրվում: «Մարդիկ խուճապի են մատնված, հստակ տեղեկություն չկա՝ պայթյուն է թե ոչ»,- փոխանցեց մեր հայրենակիցը։ Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նավահանգստում կրկին պայթյուն է եղել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել պահեստներից մեկում, որը գտնվում է նույն վայրում։ Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, Բեյրութում ուժեղ պայթյուն էր եղել, որի հետևանքով բազմաթիվ ավերվածություններ, մարդկային զոհեր էին եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում