ԱՄՆ-ը սառնամանիքների պատճառով հայտնվել է բենզինի դեֆիցիտի եզրին
ԱՄՆ հարավային նահանգներին ոչ բնորոշ սառնամանիքները երկրի մի մասը բենզինի դեֆիցիտի շեմին են կանգնեցրել, գրում է Bloomberg-ը: Սպառնալիքի տակ հայտնված նահանգների թվում առանձնանում է Տեխասը։
Ցածր ջերմաստիճանի պատճառով ստիպված դադարեցրել են Տեխասի չորս խոշորագույն նավթավերամշակման գործարանների աշխատանքը։ Դրանցից երկուսը պատկանում են Exxon Mobil-ին, մեկը ՝ Marathon Petroleum-ին, մյուսը՝ Total-ին ։ Հարևան Լուիզիանայում և Օկլահոմայում տուժել են ևս 16 գործարաններ:
Ղեկավարների և փորձագետների խոսքով ՝ անսարքությունների վերացումն ու աշխատանքի վերսկսումը կտևի մի քանի շաբաթ: Այդ ընթացքում ձեռնարկությունները նոր բենզին և այլ նավթամթերք չեն արտադրի, ինչը առաջարկի դեֆիցիտ կստեղծի մեծածախ նաև մանրածախ շուկաներում, այսինքն ՝ անմիջապես բենզալցակայանում:
Արդեն առաջիկա օրերին մեկ գալոնի գինը (3,7 լիտր) կարող է հասնել երեք դոլարի՝ գալոնի համար 2,4 դոլարի սովորական արժեքի դեպքում։ Վերլուծաբաններն արդեն գլխավոր նավթավերամշակման գործարանի աշխատանքի վերականգնումն անվանում են «նավթավերամշակման դժվար շրջան» և ակնկալում են, որ առաջին աշխատանքները կարող են սկսվել արդեն փետրվարի 20-ին:
Տեխասում, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի այլ նահանգներում փետրվարի կեսերին անոմալ ցրտահարություններ են գրանցվել: Ջերմաստիճանը իջել է մինչև -18 աստիճան ըստ Ցելսիուսի։ Արդյունքում՝ շատ բնակավայրերում ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Կարծիքներ