Արարատի մարզում 1.5 ամյա երեխան սեղանին դրված եռացրած թեյի բաժակը պատահաբար իր վրա է թափել

Արարատի մարզում 1.5 ամյա երեխան սեղանին դրված եռացրած թեյի բաժակը պատահաբար իր վրա է թափել

Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պարանոցի և կրծքավանդակի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Արամ Գ-ն է, ով նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում իրենց տանը՝ սեղանին դրված եռացրած թեյի բաժակը պատահաբար իր վրա է թափել, ինչի հետևանքով այրվածք է ստացել:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում