ԱՀԿ-ն կոչ է արել աշխարհին պատրաստվել հաջորդ համավարակին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբերյեսուսը կոչ է արել աշխարհին նախօրոք պատրաստվել համավարակի երկրորդ ալիքին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ ներկայիս համավարակը վերջինը չէ:
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել գալիք համավարակին, որպեսզի աշխարհը ավելի լավ պատրաստված լինի դրան, քան նախորդ անգամ:
«Պատմությունը սովորեցնում է մեզ, որ հիվանդության բռնկումները և համավարակները, ըստ էության, կյանքի մի մասն են» ,- ասել է Գեբերյեսուսը:
Կարծիքներ