«Ալաշկերտը» դարձյալ հաղթեց «Լոռիին», երկրպագուները վերադարձան ստադիոն
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Ալաշկերտն» ընդունեց Վանաձորի «Լոռիին» և հաղթեց 2:1 հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 79-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 էր։
Տևական ընդմիջումից հետո երկրպագուները վերադարձան ստադիոն: ՀՖՖ-ի որոշմամբ՝ այս տուրից սկսած թույլատրվում է հանդիսականների մուտքը ստադիոն։
«Ալաշկերտի» դարպասը պաշտպանում էր թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը նորամուտը նշեց Հայաստանի սռաջնությունում։
Հանդիպումից առաջ «Ալաշկերտի» հարձակվող Դավիդ Դավիդյանը ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Հիշեցնենք, որ այս թիմերը փետրվարի 24-ին հանդիպել էին Հայաստանի առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում, որտեղ «Ալաշկերտը» տարել էր արտագնա հաղթանակ (1:0):
Այս հաղթանակից հետո Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը հավաքեց 24 միավոր և հավասարվեց առաջատար «Արարատին»: 2 թիմերն էլ անցկացրել են 12-ական հանդիպում: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 11 խաղից հետո ունի 21 միավոր, իսկ «Լոռին» 20 միավորով չորրորդն է (13 հանդիպում):
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Ալաշկերտ» - «Լոռի»՝ 2:1
Կարծիքներ