Ձյան առատ տեղումներ Ստամբուլում
Ստամբուլի բոլոր ուսումնական հաստատությունները փակվելու են մինչև փետրվարի 17-ը քաղաքում տեղացած առատ ձյան պատճառով՝ հայտարարել է նահանգապետը: Ձյան ծածկույթի բարձրությունը Ստամբուլի որոշ տարածքներում հասնում է 20 սանտիմետրի՝ գրում է РИА Новости-ն:
Վատ եղանակի պատճառով ընդհատվել է Բոսֆորով լաստանավային ծառայությունը: Օդանավակայանները գործում են, բայց որոշ թռիչքներ հետաձգվում են:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ձյան տեղումները կարող են տևել մինչև հինգ օր:
Կարծիքներ