Հանցավոր կազմակերպությունները գրավիչ պայմաններով աշխատակիցներ են ներգրավում զանգերի կենտրոնում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունները գրավիչ պայմաններով աշխատակիցներ են ներգրավում զանգերի կենտրոնում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ստացե՞լ եք գրավիչ պայմաններով աշխատանքի առաջարկ օտարազգի հաճախորդների համար նախատեսված սպասարկման զանգերի կենտրոնում:

Մի շտապեք միանալ այդ կազմակերպությանը, հնարավոր է` Ձեզ հավաքագրելու են հանցավոր խմբի կազմում համակարգչային հափշտակություններ կատարելու նպատակով, որում ունենալու եք հստակ դերակատարություն: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

«Հանցավոր կազմակերպությունները նոր աշխատակիցներին ներգրավելուց հետո վերջիններիցս պահանջում են՝

գաղտնի պահել գրասենյակի հստակ գտնվելու վայրը,

գաղտնի պահել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բնույթը,

աշխատանքի վայրում հեռահար ձևաչափով հաճախորդների հետ շփվելիս ներկայանալ գործատուի կողմից տրված կեղծանուններով,

միջնորդավորված կարգով հավելավճարների դիմաց ներգրավել նոր աշխատակիցների

իրավապահ մարմինների անակնկալ այցերի դեպքում հետևել նախապես տրված հրահանգներին (օր.՝ անջատել համակարգիչը, ոչնչացնել թղթային տարբերակով արված ցանկացած նշումներ, չհամագործակցել իրավապահ մարմինների հետ՝ խոստանալով իրավաբանական աջակցություն խուսափելու քրեական պատասխանատվությունից),

աշխատանքից ազատվելու դեպքում գաղտնի պահել կազմակերպության իրական գործունեությունը (հիշյալ պահանջը կարող է ուղեկցվել տարբեր բնույթի սպառնալիքներով)։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մշտապես իրականացվում են համապատասխան գործողություններ ՀՀ տարածքում գործող հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ, որն ունենալու է շարունակական բնույթ:

 

Այդպիսի աշխատանքի առաջարկ ստանալու կամ զանգերի կենտրոնների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում կարող եք կապվել մեզ հետ. գաղտնիությունը երաշխավորված է.

 

Նմանատիպ հանցավոր գործունեության մեջ մասնագիտակցված զանգերի կենտրոններում աշխատելը կարող է ունենալ քրեաիրավական հետևանք»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում