Ֆրանսիան ու Լեհաստանը խստացնում են հակահամաճարակային սահմանափակումները
Ֆրանսիան ու Լեհաստանը խստացնում են վերջին մի քանի շաբաթների ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացմամբ պայմանավորված սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Համավարակի երրորդ ալիքի բռնկման մտավախությունից սահմանափակումների խստացում է նախատեսված Ֆրանսիայի 16 շրջաններում, ներառյալ՝ Փարիզը: Լոքդաունը վերաբերում է 21 մլն քաղաքացու:
Իսկ Լեհաստանում երեք շաբաթով փակվում են ոչ առաջին անհրաժեշտության խանութները, հյուրանոցները, մշակութային կենտրոններն ու մարզասրահները:
Կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են նաև Գերմանիայում: Այս մասին զգուշացրել է եվրոպական երկրի կանցլեր Անգելա Մերկելը:
Կարծիքներ