Էրդողանը վերջին երկու տարում երրորդ անգամ փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում պաշտոնից ազատվել է Կենտրոնական բանկի տնօրեն Նաջի Աղբալը: Նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է Շահափ Քավջըօղլուն: Այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը:
Սա վերջին 21 ամիսների ընթացքում Թուրքիայի ԿԲ նախագահի արդեն երրորդ փոփոխությունն է: Ընդ որում, Աղբալը երկրի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած ԿԲ նախագահն է դարձել՝ շուրջ 4 ամիս:
Թե ինչն է եղել ԿԲ նախագահին փոխելու որոշման պատճառը, չի հաղորդվում:
Կարծիքներ