2021 թվականի իմ հայտարարագրի լրացված տվյալներում եղել է վրիպակ․ Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հերքել է 1 միլիոն դոլար վարկ ստանալու լուրը

2021 թվականի իմ հայտարարագրի լրացված տվյալներում եղել է վրիպակ․ Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հերքել է 1 միլիոն դոլար վարկ ստանալու լուրը

Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը  իր էջում գրել է․

Hraparak.am-ի 《Գյումրու փոխքաղաքապետը մեկ միլիոն դոլարից ավելի սպառողական վարկ է ստացել》վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում եմ, որ 2021 թվականի իմ հայտարարագրի լրացված տվյալներում եղել է վրիպակ 546,794.90 դրամ սպառողական վարկի փոխարեն գրվել է 546,179,490.00։
Հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ 16.02.2023թ֊ին դիմում եմ ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին` վրիպումն ուղղելու նպատակով։
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ անասնագոմ չեմ հիմնել և որևէ բիզնեսով չեմ զբաղվում։

Պապիկյանը գրառմանը կից ներկայացրել է 2021թվականի գործող վարկերի մասին տեղեկանքը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում