Հետախուզում է հայտարարվել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է հարցուվել։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Մասնավորապես ի պաշտոնե տիրապետելով ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, «անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց»:

Վիգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատախազությունից պահանջել է հրապարակել բնակարաններ ստացած զինծառայողների անունները: Նա նշել է, որ, հաշվի առնելով բնակարաններ ստացած անձանց հերոսական ուղին՝ նրանց անունների հրապարակումից հետո հարցեր չեն մնա, թե ինչու են հենց այդ մարդիկ բնակարաններ ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում