5 մթերք, որոնք ամրացնում են լնդերն ու ատամները

5 մթերք, որոնք ամրացնում են լնդերն ու ատամները

COVID-19 համավարակը շատերին զրկել է ժամանակին ատամնաբույժի օգնությանը դիմելու հնարավորությունից: Քանի դեռ ատամնաբույժի այցելելու ժամանակ չունեք, կարող եք շատ օգտագործել հետեւյալ 5 մթերքը, որոնք ամրացնում են ատամներն ու լնդերը եւ ձեզ կազատեն բերանի խոռոչի հետ կապված մի շարք խնդիրներից:

Հիշեք նաեւ, որ ատամներն առողջ պահելու համար պետք է հետեւել բերանի խոռոչի հիգիենային, ինչ նաեւ հնարավորինս կրճատել շաքար եւ ածխաջրեր պարունակող սնունդը: Փոխարենը ընդունեք բջջանյութ, վիտամիններ պարունակող սնունդ:

Կակաո

Կակաոն շոկոլադն է՝ մաքուր վիճակում, առանց շաքարի եւ այլ հավելումների: Կակաոն մագնեզիումի եւ այլ օգտակար վիտամինների աղբյուր է, որոնք կարեւոր են բերանի խոռոչի առողջության համար: Գիտնականները պարզել են, որ կակաոն օգնում է ոչնչացնել այն բակտերիաները, որոնք կարիես են առաջացնում:

Պանիր եւ կարագ

К2 վիտամիններ պարունակող մթերքը, մասնավորապես՝ պանիրն ու կարագը, նպաստում են ատամների առողջությանը:

Ձկան ճարպոտ տեսակները

Այն ձկնատեսակները, որոնք ճարպոտ են, D վիտամին են պարունակում, Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք անչափ կարեւոր են ատամների էմալի առողջության համար: Եթե ատամները լվանալիս լնդերից արյուն է գալիս, Օմեգա-3 ավելի հաճախ օգտագործեք:

Կանաչիներ

Կանաչիները հարուստ են հանքային տարրերով, որոնք օգնում են բերանի խոռոչի առողջության պահմանմանն ու ամրացնում են ատամները:

Նարինջ եւ թուրինջ

Թեեւ թթու մթերքը ատամների վրա բացասական ազդեցություն է ունենում, սակայն սահմանափակ օգտագործման պարագայում թուրինջն ու նարինջը շատ օգտակար են բերանի խոռոչի առողջության համար: Դրանք մեծ քանակությամբ С վիտամին են պարունակում, որն ամրացնում է արյունատար անոթները, նվազեցնում արյունահոսությունը լնդերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում