Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուների հետ հանդիպումների մասին
Հանդիպումը բավական դրական մթնոլորտում է անցել, նա սպառիչ պատասխաններ է տվել իմքայլական պատգամավորների հարցերին. այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցությունում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպման մասին: «Պարոն Խունդկարյանի հետ մենք բազում հարցեր ենք քննարկել: Թեկնածուի հետ հանդիպումը հենց դրա համար է նախատեսված, որպեսզի ԱԺ-ում ձևավորվի ընկալում՝ արդյո՞ք այդ մարդը համապատասխանում է ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելուն, արդյո՞ք այն մարդն է, ում ուզում ենք տեսնել ՍԴ-ում: Դրա համար Աժ-ում քննարկումը չպիտի դիտարկվի, որպես ֆորմալ, այն անցկացվում է հատուկ ընթացակարգով»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը շեշտեց՝ քանի որ քվեարկությունը գաղտնի է, այդ մասին ոչինչ ասել չի կարող: Ինչ վերաբերվում է Էդգար Շաթիրյանի թեկնածությանը, Վարդանյանը նշեց. «Անձն իր դիրքորոշումը արտահայտում է ինչ-որ իքս դրվագի վերաբերյալ, դա կարող է արտահայտվել նաև լիազորությունները վաղաժամ դադարեցնելու միջոցով, այլ վարքագծի միջոցով: Պարոն Շաթիրյանը բացատրություն է տվել, խմբակցության մեծամասնության համար կարծես թե ընդունելի և հասկանալի է եղել»:
Կարծիքներ