«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։

Հիմնադրամի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, որոնք ձեռք կբերեն մասնակցության տոմս.

մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ

երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ

երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ

չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ

Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, որոնք կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։

Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է մայիսի 20-ը, 2025թ․:

Այն նորաստեղծ ընտանիքները, որոնք կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում