Ուկրաինական ծագումով ռուս գործարարին գտել են կախված վիճակում
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ուկրաինացի օլիգարխ Միխայիլ Ուոթֆորդը (Միխայիլ Տոլստոշեյա) չպարզված հանգամանքներում մահացած է հայտնաբերվել իր տանը, հայտնում է The Guardian-ը:
Մինչդեռ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 66-ամյա օլիգարխին հայտնաբերել են Սարեյում գտնվող իր շքեղ տան ավտոտնակում կախված:
Ուոթֆորդի մահվան լուրը ստացվել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան սկսել է խիստ պատժամիջոցներ սահմանել այն օլիգարխների վրա, որոնք համարվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմամբ:
Կարծիքներ