Տոկիոյի այգիներում թափանցիկ հանրային զուգարաններ են տեղադրվել
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի հանրային այգիներում տեղադրվել են թափանցիկ զուգարաններ` պատրաստված «խելացի» ապակուց:
Ինչպես նշում է The Guardian-ը, «խելացի» ապակին հաճախորդի մտնելուն պես մգանում է, ինչը նշանակում է, որ անցորդների համար ներսում գտնվողն անտեսանելի է դառնում: Մինչդեռ երբ ներսում մարդ չի լինում, ապակին դառնում է թափանցիկ:
Հանրային զուգարանները տեղադրվել են այս ամիս՝ հինգ տարբեր այգիներում:
Թափանցիկ զուգարանների հեղինակները հայտնի ճարտարապետ Շիգերու Բանն ու տասնյակ այլ դիզայներներ են:
Հատկանշական է, որ երեկոյան ժամերին զուգարանները լուսավորվում են ու գեղեցիկ տեսարան ապահովում:
Կարծիքներ