Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին մայիսի 21-ին, ժամը 01.30-ին, բերման է ենթարկվել 33-ամյա Մահմոուդ Հ.-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա 2021 թ. նոյեմբերի 21-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կարծիքներ