Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում Թուրքիայի օդային տարածքի խախտման մասին հայտարարությունը
Հունաստանը հերքում է Էգեյան ծովի վրայով հունական օդանավերի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին Թուրքիայի պնդումները և դրանք անհիմն է որակում։
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք մերժում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության անհիմն և իրականությանը չհամապատասխանող պնդումները՝ մի քանի օր առաջ հունական օդանավերի կողմից թուրքական օդային տարածքի ենթադրյալ խախտման վերաբերյալ: Այս մեղադրանքները Թուրքիայի կողմից ապօրինի և սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու ևս մեկ փորձ են»,-ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ