Իսրայելի հաջորդ թիրախը կարող են դառնալ թուրքական տարածքները. Էրդողան
Իսրայելի հաջորդ թիրախը կարող են դառնալ թուրքական տարածքները. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը.
«Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նախորդ օկուպացիային: Իսրայելի ագրեսիան ազդում է նաև Թուրքիայի վրա։ Թուրքիան պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով դիմակայել այդ պետական ահաբեկչությանը։ Մենք գործ ունենք ոչ թե օրենքով կառավարվող պետության, այլ մարդասպանների հոտի հետ, որոնք սնվում են արյամբ և հարստանում օկուպացիայի հաշվին»,-ասել է Էրդողանը։
Կարծիքներ