Արթուր Ղազինյանի կոստյումի հետքերով. լուսանկարներ
Օրեր առաջ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, արել էր հետևյալ արտահայտությունը՝ «ԵՊՀ-ն իմ հոգում մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չի թողել»։ Փաշինյանի ակնարկի հասեցատեր Ղազինյանը բնականաբար հասկացել է, թե ինչ նկատի ուներ վարչապետը, սակայն լայն հանրության համար պարզ չէ, թե ինչ հետք է թողել ԵՊՀ-ն Ղազինյանի գրպանում։
Պարզվում է 2017 թվականին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 36 մլն դրամ։ 2018 թվականին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 41 մլն դրամ, իսկ վերջինիս հայրը՝ Գագիկ Ղազարյանը ստացել է 18մլն դրամ։ Փաստորեն 200 հազար դոլարի հետք է թողել ԵՊՀ-ն Ղազինյանների գրպանում։
Առհասարակ Արթուր Ղազինյանի հայտարարագիրը ուսումնասիրելուց պարզվում է, որ վերջինիս գրպանը բավականին տարողունակ է։ Տարիներ շարունակ դասախոսական և մասնագիտական աշխատանքով ապրող Ղազինյանին հաջողվել է կուտակել 500 հազար դոլար, 200 հազար եվրո եւ 30 մլն դրամ, 1 տուն եւ 1 հողամաս Երեւանի Սեւքարեցի Սաքո փողոցում, 2016 թվականի արտադրության «Jaguar XJL 3.0» մակնիշի ավտոմեքենա։
Մի քանի հազար դոլարանոց վերարկուներ կրող Ղազինյանը հեղափոխությունից հետո Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին քննադատությամբ հանդես գալով թերևս փորձում էր իշխանության մեջ տեղ ունենալ և շարունակել մայր բուհից և այլ եկամտի աղբյուրներից չկտրվել։ Քայլերը բնականաբար չհաջողվեցին և նա հանգրվանեց Քոչարյանի դաշինքում և այժմ փորձում է իր ակտիվությամբ արդարացնել Ռոբերտ Քոչարյանի սպասելիքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր ձեռքի տակ հայտնվել են բացառիկ մանրամասներ այն մասին, թե օրինակ որքան գումար է Ղազինյանը ստացել ԵՊՀ-ից միայն 2017, 2018 թվականներին։
Միայն 2017 թվականին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 36 մլն դրամ։
2018 թվականին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 41 մլն դրամ։
Իսկ Ղազինյան Արթուրի հայրը՝ Գագիկ Ղազինյանը միայն 2018 թվականին ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 18 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Ղազինյանի միայն հագուկապն արդեն վկայում է վերջինիս ցոփ ու շվայտ կյանքում ԵՊՀ-ի թողած հետքի մասին։
Օրինակ ստորև պատկերված նկարում Ղազինյանի միայն մի պիջակն արժե 4612 ԱՄՆ դոլար։
ArmeniaNews
Կարծիքներ