Ժիրուն կարող է չլինել Արգենտինայի հետ խաղի մեկնարկային կազմում

Ժիրուն կարող է չլինել Արգենտինայի հետ խաղի մեկնարկային կազմում

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է չընդգրկվել թիմի մեկնարկային կազմում ԱԱ 2022-ի եզրափակիչի՝ Արգենտինայի հետ խաղում։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։

Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ հղում անելով L’Équipe-ին, հարձակվողը ծնկի հետ կապված խնդիրներ ունի։

Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մարզմանը Ժիրուի փոխարեն խաղացել է Մարկուս Թուրամը։

Հիշեցնենք, որ Ժիրուն Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում է եղել 5 անգամ և դարձել չորս գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում