Լուկաշենկոն առաջարկել է Մոսկվայում ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին ` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հակազդման վերաբերյալ որոշումներ մշակելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, համախմբվենք միասին: Չէ որ բոլորը խոսում էին այն մասին, որ մենք պետք է միասին լինենք: Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ դուք ինձ կաջակցեք: Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում և նստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին:
Նրա խոսքով` միավորելով շուկաները մեկ ամիս անց կմոռանան, որ պատժամիջոցներ կան:
Կարծիքներ