Ռուսաստանում կսահմանափակվի մուտքը «Ինստագրամ»

Ռուսաստանում կսահմանափակվի մուտքը «Ինստագրամ»

Ռոսկոմնադզորը որոշել է սահմանափակել մուտքը «Ինստագրամ» սոցիալական ցանց՝ կապված ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է գերատեսչությունը:


«Հիմք ընդունելով ՌԴ գլխավոր դատախազության պահանջը, մուտքը «Ինստագրամ»  սոցիալական ցանց Ռուսաստանի Դաշնությունում կսահմանափակվի»,- հայտնել են Ռոսկոմնադզորում։

Ինչպես նշել են գերատեսչությունում, սոցցանցում տարածվում են տեղեկատվական նյութեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում