Իրանն իր ցամաքային բոլոր սահմանները փակել է օմիկրոն շտամի պատճառով
Իրանը հայտարարել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները 15 օրով փակելու որոշման մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածումը կանխելու ցանկությամբ:
Իրանի մաքսային ծառայության խոսնակ Ռուհոլլա Լաթիֆին ասել է, որ Իրանի ցամաքային սահմանները Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի հետ շաբաթ օրվանից կես ամսով փակ են։
Դեկտեմբերի 19-ին Իրանում Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձած ճանապարհորդի մոտ հայտնաբերել էր «Օմիկրոն»-ի առաջին դեպքը:
Կարծիքներ