Պուտինն ու Լուկաշենկոն կրկին քննարկել են միգրացիոն իրավիճակը ԵՄ-ի հետ Բելառուսի սահմաններին

Պուտինն ու Լուկաշենկոն կրկին քննարկել են միգրացիոն իրավիճակը ԵՄ-ի հետ Բելառուսի սահմաններին

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել են իրավիճակը Բելառուսի սահմանին ԵՄ երկրների հետ՝ մտահոգություն հայտնելով լեհ սահմանապահների անընդունելի գործողությունների առնչությամբ, որոնք կիրառում են դաժան ուժ և հատուկ միջոցներ միգրանտների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն Պուտինին տեղեկացրել է նաև միգրացիոն ճգնաժամի դեէսկալացիայի ուղղությամբ նոյեմբերի 17-ին Մինսկի ձեռնարկած քայլերի և Անգելա Մերկելի հետ ունեցած զրույցի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում