Ռուս խաղաղապահները հերթական դիտակետն են փակել Լեռնային Ղարաբաղում
Անցած 24 ժամվա ընթացքում ռուս խաղաղապահները հերթական դիտակետն են փակել Լեռնային Ղարաբաում՝ Շուշիի շրջանում։
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում
ՊՆ-ն հավելել է, որ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում ռուս խաղաղապահների ընդհանուր թվով 8 և 15 ժամանակավոր դիտակետեր են փակվել։ Ռուս խաղաղապահները մասնակցում են տարածաշրջանի բնակեցված շրջաններում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների վերականգնման աշխատանքներին։
Օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, պարզաբանվում է տեղեկագրում։
Կարծիքներ