ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիային բացառելու մասին բանաձեւ
Հիշեցնենք, որ Սպիտակ տան կայքի We the People բաժնի մեջ սկսվել է համացանցում ստորագրահավաք՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դա տապալելու ու Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով։ Այդ խնդրագրի մեջ նշվում է, որ Թուրքիան, Ադրբեջանը իրենց վшրձկան ԴԱԻՇ ահաբեկիչների հետ պատերազմ են սկսել ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության՝ հայ ազգն ու նրա պապենական հողերը ոչնչացնելու նպատակով: Նշվում է նաև, որ դարեր շարունակ Արցախը Հայաստանինն է եղել: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.
1. Հեռացնել ՆԱՏՕ-ից Թուրքիային, հայտարարել ահաբեկչության հովանավոր:
2. Արգելել Թուրքիային կիրառել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը՝ ԱԹՍ ռմբակnծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ:
3.Փակել Թուրքիայում Ամերիկայի Միացյալ նահանգների ռազմական բազաները, 4.Տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: 5.Չշարունակել ռшզմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը:
6.Արցախի անկախությունը ճանաչել:
7.Կանգնեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական հանցագործություն կատարելը:
Ամերիկայի միացյալ նահանգների Հայ դшտի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնության համաձայն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։ Կոչ է արվում այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել դաշնակիցների հետ։ Փաստաթղթի մեջ հստակ ընդգծվում է հայերի դեմ Անկարայի դրսևորած ագրեսիայի ու ահաբեկչներին սատարելու մասին։
Կարծիքներ