Լավրովը շատ հագեցած է որակել Միրզոյանի հետ բանակցությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը բոլոր ոլորտներում։
«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին և նախանշվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները: Առանցքային ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, բիզնես առաքելությունների փոխանակմանը և այլ նախագծերին»,- ասել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը։
Լավրովը կարևորել է նաև քաղաքական սերտ շփումները՝ նշելով, որ դրանք շարունակական են լինելու։
Կարծիքներ