Վանաձորում գրանցվել է՝ 1479 ծնունդ, ինչը 264 ծնունդով ավել է 2019թ. ծնունդների թվից

Վանաձորում գրանցվել է՝ 1479 ծնունդ, ինչը 264 ծնունդով ավել է 2019թ. ծնունդների թվից

Հարգելի Վանաձորցիներ, Լոռեցիներ, Ընկերներ,

մեծ սիրով ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ 2020 թ. ընթացքում «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում՝ «Ամալյա Կարապետյանի անվան կանանց առողջության կենտրոն»-ում գրանցվել է՝ 1479 ծնունդ, ինչը 264 ծնունդով ավել է 2019թ. ծնունդների թվից և 487 ծնունդով ավել է 2018թ. ծնունդների թվից:

2020թ. – 1479 ծնունդ,

2019թ. – 1215 ծնունդ,

2018թ. - 992 ծնունդ,

Հիշեցնեմ, որ ներկայում «Ծննդօգնության» ծառայության համար տրամադրված պետական պատվերի բյուջեն չունի որևէ քանակային սահմանափակում, նախատեսված ծննդօգնության գումարները տրամադրվում են ամբողջությամբ և ժամանակին:

Ավելացնեմ նաև, որ «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում այժմ 99.9% բացակայում է ցանկացած տիպի ստվերային դրամաշրջանառությունը, դրամաշորթությունը, կաշառակերությունը և ցանկացած ֆինանսական գործողություն իրականացվում է բացարձակապես գործող օրենսդրության շրջանակներում և «սպիտակ դրամարկղի» սկզբունքով:

Հիշեցնեմ նաև որ մեր մոտ այս պահին չկան վճարովի հիվանդասենյակներ:

Շնորհակալություն, առողջ և անփորձանք եղեք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում