ԿԺԴՀ առաջնորդը հայտարարել է երկրի տնտեսական քաղաքականության «գրեթե լիարժեք» ձախողման մասին

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրի տնտեսական քաղաքականության «գրեթե լիարժեք» ձախողման մասին, գրում է The Guardian-ը:
Նա հայտարարել է, որ տնտեսության 5-ամյա ծրագիրը ձախողվել է:
«Մենք պետք է հետագայում եւս առաջ տանենք եւ ընդլայնենք մեր հաջողություններն ու հաղթանակները, որոնց մենք հասել ենք արյան գնով, եւ չպետք է թույլ տանք ցավոտ դասերի կրկնություն»,-ասել է Կիմ Չեն Ընը:
Վերջին 5 տարում առաջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստովանել է, որ բախվել է աննախադեպ մարտահրավերների իր կառավարման 9 տարիների ընթացքում:
Այդ կապակցությամբ բրիտանական պարբերականը ԿԺԴՀ տնտեսության հարցով որոշ տվյալներ է հրապարակել:
Ըստ փորձագետների՝ Չինաստանի հետ առեւտուրն ընկել է գրեթե 80 տոկոսով 2020 թվականի առաջին ամիսներին՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ:
2020 թվականին Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն կրճատվել է 9,3%-ով:
Կարծիքներ