Մենք պատրաստ ենք զարմացնել Եվրո-2020-ում․ Գորան Պանդև
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Գորան Պանդևն ասել է, որ իր թիմն ի վիճակի է զարմացնել Եվրո-2020-ում:
«Մեզ համար Եվրո-2020-ում հանդես գալը շատ մեծ բան է նշանակում: Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ մեր հավաքականը կարող է մասնակցել այսպիսի կարևոր միջազգային մրցաշարի: Մյուս կողմից, մենք միշտ հավատացել ենք դրան: Մենք հավակնոտ ենք: Նվազագույն խնդիրը խմբից դուրս գալն է: Հասկանալի է, որ դժվար է լինելու, բայց մենք հավատում ենք մեր ուժերին և պատրաստ ենք զարմացնել բոլորին»,- Պանդևի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատմության մեջ առաջին անգամ է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: Եվրո-2020-ին թիմը հանդես կգա C խմբում` Նիդեռլանդների, Ուկրաինայի և Ավստրիայի հավաքականների հետ:
Կարծիքներ